Մամուլի հաղորդագրություն

Մամուլի հաղորդագրություն

«Հայաստանում կենսապայմանների բարելավում»  ծրագրի շրջանակում Եվրոպական միության աջակցությամբ բացվել է «Նորոգի» ռեսուրսային կենտրոնը

 

Երևան, օգոստոսի 17, 2018թ: Այսուհետ ցածր և միջին եկամուտներ ունեցող ընտանիքներն ունեն հնարավորություն ձեռք բերելու որակյալ կահույք, կենցաղային իրեր և շինանյութ մատչելի գներով, ինչպես նաև մասնակցելու ատաղձագործության, բնակարային պայմանների բարելավման և էներգախնայողության անվճար դասընթացներին։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (հասցեն՝ Սեբաստիա 90/1) իր դռներն է բացել «Նորոգի» ռեսուրսային կենտրոնը, որն իրականացնելու է նշված գործառույթները։ Կենտրոնը գործում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (Հաբիթաթ Արմենիա) հիմնադրամի «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

«Ես հուսով եմ, որ սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը կզարգանա Հայաստանում, որովհետև այն նոր աշխատատեղերի, նախաձեռնությունների մասին է, բայց ոչ հսկայական շահույթների։ Ես տպավորված եմ այս կահույքի վաճառասրահով, իր ճաշակով և չափսերով։ Շատ շնորհակալ եմ Հաբիթաթ Արմենիայից, շնորհակալ եմ ծրագրում բոլոր ներգրավվածներից և մաղթում եմ հաջողություն»,— ողջույնի իր խոսքում նշեց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Նորոգի» ռեսուրսային կենտրոնում վաճառվող կահույքն ու կենցաղային իրերը գոյանում են անհատների և ձեռնարկությունների նվիրատվություններից։ Ընդունելով նոր կամ խնամքով օգտագործված կահույք, կենցաղային իրեր և շինանյութ որպես նվիրատվություն՝ կենտրոնը կարողանում է դրանք վաճառել շուկայականից էապես մատչելի գներով։

«Շնորհավորում եմ բոլորիս կենտրոնի բացման կապակցությամբ։ Հայաստանում պետք է լիներ ռեսուրսային կենտրոն, որը կառաջարկեր մատչելի լուծումներ բնակարանային պայմանների բարելավման հարցում, և դա այլևս իրականություն է: Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը՝ դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում ապրանք նվիրաբերողներին, որովհետև իրենց շնորհիվ է, որ մենք հաջողություններ կգրանցենք և բիզնեսն առաջ կգնա։ Շնորհակալություն եմ հայտնում կամավորներին, մեր գործընկերներին, աջակցողներին և, իհարկե, Հաբիթաթ Արմենիայի անձնակազմին»,—իր ողջույնի և շնորհակալական խոսքում ասաց Հաբիթաթ Արմենիայի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը։

«Նորոգի» ռեսուրսային կենտրոնի աշխատանքներում ներգրավված են նաև կամավորներ Հայաստանից և արտերկրից, ովքեր աջակցում են կենտրոնին գործունեության բոլոր հատվածներում։

«Նորոգի» ռեսուրսային կենտրոնը բաց է երեքշաբթիից կիրակի օրերին, 10։00-19։00 ախշխատանքային ժամերին։

 

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն (Հաբիթաթ Արմենիա) «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակն է Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։ 

2000 թվականից ի վեր Հաբիթաթ Արմենիայի ջանքերի շնորհիվ ավելի քան 7,600 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով և շուրջ 6,500 բնակիչներ ստացել են բնակարանային ոլորտի աջակից ծառայություններ:

Վերջին տարիներին Հաբիթաթ Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրականացմանը։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.habitat.am կայք:

 

Եվրոպական միության մասին

Եվրոպական միությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրոպական միությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքներն իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

Եվրահանձնաժողովը ԵՄ գործադիր մարմինն է:

 

 

 

Կոնտակտային անձ

Արտուր Մեսրոպյան
Ծրագրի ղեկավար 
Հեռախոս ՝ (+374) 55 106 213
Էլ. փոստ՝ amesropyan@habitat.am

26, 2018 at 18:23